Ֆյոդր Լուկիանովի խոսքով՝ նկատելի է ադրբեջանական կողմի ոգևորությունը և հայկական կողմի զգուշավորությունն այս հարցի վերաբերյալ, քանի որ նոր իշխանությունները հասկանում են հարցի կարևորությունը հասարակության համար և իրենց քաղաքական ապագայի համար:
Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով համաձայնեցրել են այցագրային օրենսգրքի ուղղումների տեքստը, որոնք դրանց հաստատման դեպքում թույլ կտան պարզեցնել կարճաժամկետ այցագրերի ստացման ընթացակարգերը, ինչպես նաեւ կդյուրացնեն ակտիվ ճանապարհորդների կյանքը:
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ ունեցավ տարածաշրջանային երկրների բոլոր ղեկավարների հետ:
Լույս է տեսել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նոր գիրքը, որը կոչվում է «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոաշխարհաքաղաքականությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ եզրափակիչ առեւտրական գործարքը չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը մոտ ապագայում չի հանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքիւն գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ լե Դրիանը հունվարի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի իրադրությունը, Եվրախորհրդի ճգնաժամը եւ երկու երկրների արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ձեւաչափով բանակցությունների վերսկսումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հունվարի 31-ին Ռուսաստանին պարտավորեցրել է 10 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարել Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց Ռուսաստանից վտարել են 2006 թվականի աշնանը:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
Բրիտանացի պատգամավորները Brexit-ի մոտեցող ամսաթվի՝ 2019 թվականի մարտի 29-ի պատճառով կարող են մնալ առանց փետրվարյան արձակուրդի:
Եվրախորհրդարանը հունվարի 31-ին հավանություն է տվել այն բանաձեւի նախագծին, որով Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին ճանաչել է «օրինական ժամանակավոր նախագահ» եւ կոչ է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ մասնակից երկրներին՝ ընդունել համանման որոշում։
Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է:
Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերն առաջին քայլն են տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացման՝ ԱՄՆ-ի վարչակազմի պլանի կատարման ճանապարհին:
Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ:
Եգիպտացորենով բեռնված «Կադոս» ջերմանավը, որն ուղեւորվում էր Էնզելի իրանական նավահանգիստ, լույս հունվարի 31-ի գիշերը ծանծաղուտն է խրվել Մախաչկալայի նավահանգստում:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առեւտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առեւտրական հարաբերություններին օժանդակելու համար:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 99-ի:
Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չդիմանալ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում:
«Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի»:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում սառնամանիքները՝ ձյան առատ տեղումների զուգակցմամբ, հինգ մարդու մահվան պատճառ են դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին:
Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները գաղտնի հանդիպումներ են անցկացրել հանրապետության զինվորականների եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ:
«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը մերժել է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի փոփոխման համար Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր բանակցություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությունն այն առումով, ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մեջ մնացող Իռլանդիայի միջեւ պետական սահմանի հայտնվելը թույլ չտալու միջոցառումներին:
«Անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ վարչապետն իր բանակցային դիրքորոշումը նման ձևով նախանշեց: Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի»:
Transparency International կազմակերպությունը, որը զբաղված է աշխարհում կոռուպցիայի ոլորտի ուսումնասիրմամբ, օրերս հրապարակել է իր 2018 թվականի զեկույցը։
Միացյալ Նահանգների տարածքի զգալի հատվածում ջերմաստիճանն աննախադեպ իջել է: