Բաժիններ՝

Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Այդ մասին, հաղորդել է The Jerusalem Post-ը:

Իսրայելի զինվորական հրամանատարությունը նշում է, որ հարվածները հասցրել են մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները՝ ի պատասխան ահաբեկչության փորձի, որն ավելի վաղ կատարվել էր երկրների միջեւ սահմանին: Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Կունեյտրա քաղաքի շրջանում դիտորդական եւ հրամանատարական կետերի ուղղությամբ:

Նաեւ այն ձգտել է ոչնչացնել հակատանկային սպառազինությունը եւ հետախուզության համար սարքավորումը: Սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելական այդ գնդակոծությունների հետեւանքով զոհվածներ չկան:

Ավելի վաղ օգոստոսի 3-ի երեկոյան սիրիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երկրի հակաօդային ուժերը օդից գրոհները հետ են մղում Դամասկոսի շրջանում:

Օգոստոսի 3-ին ավելի վաղ Իսրայելի զինվորականները ոչնչացրել են չորս մարդու, որոնք փորձել են պայթուցիչ սարքեր տեղադրել սիրիա-իսրայելական սահմանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս