Բաժիններ՝

Թրամփը զորքերը Մերձավոր Արևելք ուղարկելու որոշումը համարել է մեծագույն սխալն ԱՄՆ-ի պատմության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:

«(Զորքերը) Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ Մերձավոր Արեւելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը եւ ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս