Բաժիններ՝

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել. տասնյակ մարդիկ վիրավորվել են

Լիբանանի Բեյրութ քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում:

«Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցած պայթյունի կադրերը, մի քանի րոպե առաջ: Աղոթնեք բոլորի անվտանգության համար»,- գրված է տեսանյութերից մեկին կից:

Կադրերում երևում է ուժեղ պայթյուն և ծխի մեծ ամպեր: Նախնական տվյալներով՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են: Պայթյունի պատճառները դեռ չեն հաստատվել:

https://twitter.com/i/status/1290674216623366144

https://twitter.com/i/status/1290677628505149446

https://twitter.com/i/status/1290678373040246785

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս