Բաժիններ՝

«Այս պահի դրությամբ երկու տարբերակ է շրջանառվում». «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը՝ Բեյրութի պայթյունի մասին

Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է անգամ նավահանգստից շատ մեծ հեռավորության վրա գտնվող շենքերը:

Այս պահին Լիբանանում թեև դեռ պայթյունի պատճառների մասին պաշտոնական վարկած չկա, բայց մի քանի տարբերակներ են շրջանառվում բնակիչների շրջանում:

168.am-ի հետ զրույցում «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մի քանի մանրամասներ հայտնեց. «Բեյրութի ժամով մոտ 18:30-ին զորավոր ճնշումով պայթյուն եղավ, որի սնկանման ծուխը, ավերի շրջագիծը վկայում են, որ փոքր պայթյուն չէր»:

Սևակ Հակոբյանը նշեց, որ մինչև հիմա պաշտոնական վարկածը չկա, բայց այս պահի դրությամբ երկու տարբերակ է շրջանառվում. «Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում:

Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»:

Ս. Հակոբյանը հավելեց, որ օդանավ տեսնողներ ու օդանավի ձայն լսողներ են եղել, որը դարձյալ դեռ հստակ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս