Բաժիններ՝

Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերություների բարելավվման հույս ունի. Բորելին՝ Մոսկվա այցից հետո

Ռուսաստանը հույս ունի, որ Եվրամիության հետ հարաբերություները կբարելավվեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցի արդյունքում, որը պլանավորված է փետրվարի 4-6-ը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր կլինի արդյոք փոքր-ինչ ջերմացնել Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերություներն այդ այցի արդյունքում, նա ասել է. «Հուսով եմ՝ այո: Սակայն ես չեմ կարող ասել, որ հարաբերություները շատ սառն են»:

Կողմերի միջեւ պարտավուրագրերը շարունակվում են, նշել է նա: «Օրինակ, վերջերս կոնսուլտացիաներ են տեղի ունեցել առեւտրա-քաղաքական հարցերի շուրջ, անհատական տվյալների պաշտպանության շուրջ, գործնականում մշտապես տեղի է ունենում ժամացույցների ստուգում Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման ուղղությամբ»,-պատմել է նա: Ռուսաստանում կցանկանային, որպեսզի այն այցերը, որոնք նման են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի Մոսկվա նախանշված ժամանմանը, ավելի հաճախակի լինեն, հայտարարել է Վլադիմիր Չիժովը:

«Իհարկե»,-պատասխանել է նա այն հարցին, թե ՌԴ-ում կցանկանային, որպեսզի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մասնակցությամբ այցերն ու հանդիպումները Մոսկվայում կամ Բրյուսելում ավելի հաճախակի լինեն: «Նախորդ այդպիսի այցը Ռուսաստան իրանականցրել է Ֆեդերիկա Մոգերինին՝ Ժոզեպ Բորելի նախորդը նրա ներկայիս պաշտոնում: Եվ դա եղել է 2017 թվականի ապրիլին: Թեեւ, իհարկե, այն ժամանակվանից եղել են նաեւ հեռախոսազրույցներ, նաեւ հանդիպումներ տարբեր միջոցառումների կողասրահներում, բայց լիարժեք այցեր չեն եղել»,-հիշեցրել է Չիժովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս