
Դուբայը խստացրել է զբոսաշրջիկների համար սահմանափակումները

Դուբայի ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեն հայտարարել է օտարերկրացիների մուտքի արձանագրության փոփոխությունների մասին: Այդ մասին հաղորդել է TourDom.ru-ն՝ վկայակոչելով Էմիրության կառավարության մեդիաօֆիսը:
Նոր կանոնները գործողության մեջ կմտնեն հունվարի 31-ից եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել ռուսաստանցի առանձին զբոսաշրջիկների, հատկապես տարածաշրջաններից հանգստի ուղեւորվող անձանց համար:
Դուբայ թռչելու համար հարկ կլինի ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքներով ՊՇՌ-թեստ, որոնք արվել են ուղեւորությունից առավելագույնը 72 ժամ առաջ այն դեպքում, երբ ավելի վաղ դրան չորս օր էր տրվում:
Պահանջը գործելու է բոլոր երկրներից ժամանողների համար, բացառությամբ բրիտանացիների, որոնց մուտքն Էմիրություն ժամանակավորապես արգելված է:
Բացի այդ, առաջվա պես, ժամանելուց հետո ուղեւորները պետք էէտեղակայեն հատուկ շարժական հավելվածներ, ինչպես նաեւ կրկնակի անալիզ հանձնեն, որոնց արդյունքներին սպասելիս զբոսաշրջիկներն ինքնամեկուսացման մեջ պետք է գտնվեն հյուրանոցում կամ հարկաբաժիններում: Իսկ եթե պարզվի, որ այն դրական է, ապա զբոսաշրջիկը պետք է կարանտինի ենթարկվի առնվազն տասն օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: