
2030 թվականին Ռուսաստանում գազի հանույթը կարող է գերազանցել 1 տրլն խորանարդ մետրը

Ռուսաստանում գազի հանույթը մինչեւ 2030 թվականն ընկած հեռանկարում կաճի եւ արդեն 2030 թվակաին կարող է կազմել 846 միլիարդից մինչեւ շուրջ 1,03 տրիլիոն խորանարդ մետր, հետեւում է մինչեւ 2035 թվականը Ռուսաստանի գազի ճյուղի զարգացման գլխավոր սխեմայի նախագծից, որն ստացվել է ՏԱՍՍ-ում։
2019 թվականի արդյունքներով՝Ռուսաստանում արդյունաանվել է 739 միլիարդ խորանարդ մետր գազ, 2020 թվականին համավարակի ֆոնին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 689 միլիարդ խորանարդ մետր: Գազի հաշվեկշռի համաձայն, 2025 թվականին ռուսաստանյան գազի հանույթը պետք էհասնի 777 – 890 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2035 թվականին՝ 850 միլիարդից մինչեւ 1,057 տրիլիոն խրանարդ մետրի: Ըստ որում մինչեւ 2035 թվականը Ռուսաստանում հեղուկացված բնական գազի արատդրությունը գրեթե քառապատիկ կավելանա 2020 թվականի նկատմամբ:
Այսպես, եթե անցյալ տարի Ռուսաստանն արտադրել է 41,5 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ, ապա 2035 թվականին այդ ցուցանիշը կարող է ավելանալ մինչեւ 90 – 158 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարային գազի արտահանումը 2035 թվականին սպսվում է 250 – 324 միլիարդ խորանարդ մետր ծավալով, հետեւում է փաստաթղթից: