Բաժիններ՝

Մյանմայում զինվորականները խորհրդարանականներին շրջափակել են իրենց կեցավայրում. Reuters

Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում երկրի մայրաքաղաք Նեյփիդոյի պատգամավորական կեցավայրում: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների։

Մյանմայի զինված ուժերի բեռնատարները շրջափակել են բնակելի համալիրից ելքերը, որտեղ պատգամավորները բնակվում են խորհրդարանի նիստերի ժամանակ: Գործակալության տվյալներով՝ խորհրդարանականներին թույլ չեն տալիս հեռանալ իրենց կեցավայրից: Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարության պաշտոնանկության մասին՝ դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն նենգափոխումներով:

Ձերբակալվել է շուրջ 30 մարդ, ներառյալ նախագահ Վին Մյինը եւ պետական խորհրդական, արտգործնախարարության ղեկավար եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում եւ պետք է սկսեր կազմել կառավարություն: Երկրում ընդհատումներով է աշխատում ինտերնետը, անջատված են պետական հեռուստաալիքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս