Բաժիններ՝

Նորվեգիան աստիճանաբար կմեղմացնի COVID-19-ի համար մայրաքաղաքում գործող սահմանափակումները

Նորվեգիայի կառավարությունը աստիճանաբար կմեղմացնի մայրաքաղաքում կորոնավիրուսի համար սահմանված սահմանափակումները՝ թույլատրելով, որ որոշ խանութներ և ժամանցի վայրեր վերաբացվեն փետրվարի 3-ից: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Նորվեգիայի առողջապահության նախարար Բենթ Հոյեն:

COVID-19- ի ավելի վարակիչ տարբերակի բռնկումը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Բրիտանիայում, հունվարի 23-ին հանգեցրել էր ավելի խիստ միջոցների կիրառմանը, այդ թվում Օսլոյում և դրա հարակից տարածքում ոչ առաջին անհրաժեշտության խանութների գործունեության արգելքին:

«Նորվեգիայում վարակման դեպքերը շարունակաբար նվազում են, և մենք այժմ ավելի լավ պատկերացում ունենք բռնկման և տարածման վերաբերյալ», – ասել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728