ԱՄՆ-ում պարենային օգնության ծախսերը 2020 թվականին գրեթե 50 տոկոսով աճել են

ԱՄՆ-ում բնակչության պարենային օգնության ծրագրի ծախսերը 2020 ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) գրեթե 50 տոկոսով աճել են: Այդ մասին հայտնել է Рolitico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալները։ Անցած տարում, գրում է հրատարակությունը, ծրագրի ծախսերը, որը երկրում ավելի հայտնի է որպես պարենային կտրոնների բաշխում կարիքավորներին, հասել են գրեթե 90 միլիարդ դոլարի՝ 2019 թականի 60 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելիի դիմաց, իսկ այն ամերիկացիների թիվն, ովքեր նման կտրոններ են ստանում, նույն ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 20 տոկոսով՝ 36 միլիոնից մինչեւ 44 միլիոն մարդ: Միջին հաշվով ծրագրի յուրաքանչյուր մասնակցի 2020 թվականին ամսական տրամադրվել է են 161 դոլարի պարենային կտրոններ՝ մեկ տարի առաջվա 130 դոլարի դիմաց:

Այդ բոլոր ավելացումների պատճառը, պարզաբանել է թերթը, դարձել է նոր կորոնավիրուսի համավարակը, որն իշխանություններին հարկադրել է մտցնելու խիստ սահմանափակիչ միջոցներ, որոնց հետեւանքով էապես կրճատվել են միլիոնավոր ամերիկացիների եկամուտները, իսկ նրանցից շատերը բոլորովին զրկվել են դրանցից՝ կորցնելով աշխատանքը: ԱՄՆ-ի աշխատանքի նարարարության տվյալներով՝ այն ամերիկացիների թիվն, ովքեր նախորդ շաբաթ դիմել են գործազրկության նպաստի սացման սկզբնական հայտերով, կազմել է 900 հազար: Այդ քանակը 26 հազարով կրճատվել է մեկ շաբաթ առաջ արձանագրված ցուցանիշի համեմատությամբ: Մինչ այդ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը մի քանի շաբաթ անընդմեջ հայտնել էր 900 հազարից ցածր մակարդակով դիմուների թվի մասին: Դիմումների առավելակետը բաժին է ընկել 2020 թվականի մարտի վերջին, երբ համավարակի հետեւանքների ֆոնին այդ ցուցանիշը կազմել է 6,9 միլիոն:

Ապրիլի 19-ից մինչեւ 25-ն այդ նպաստի վճարման համար փաստաթղթեր է հանձնել 3,84 միլիոն ամերիկացի, մայիսի 17-ից մինչեւ 23-ը՝ 2,1 միլիոն մարդ: Հուլիսի վերջին շաբաթին դրամական օգնության համար դիմել է երկրի 1,19 միլիոն քաղաքացի: Ըստ որում մինչեւ համավարակը հայտերի թիվը շաբաթական միջին հաշվով հասնում էր մի քանի հարյուր հազարի: 2020 թվականի դեկտեմբերին երկրում գործազրկության մակարդակը կազմել է 6,7 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս