Բաժիններ՝

Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրին

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու նախագիծը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը:

Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին գումարման ընթացքում քննարկվել է 2020 թ. փետրվարի 25-ին Բաքվում ստորագրված առանց վիզային ռեժիմի սահմանման Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև ստորագրված համաձայնագրի հաստատման հարցը: Փոփոխության համաձայն, անձնագրերի օգտագործումը պարտադիր է պայմանագրի կողմերի տարածքից երրորդ երկիր մուտքի և ելքի համար: Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված սահմանային անցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերն օգտագործվում են միայն մի կողմի տարածքից մյուսը ուղիղ ճանապարհորդելու համար: Քննարկումներից հետո փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728