
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 1626 հազար մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 162,6 հազարով: Գրանցվել է մահվան 3483 դեպք:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշտային և տեղային իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 162 601 նոր դեպք: Համավարակի տարածման սկզբնական շրջանից ի վեր երկրում գրանցվել է COVID 19-ի ավելի քան 25,9 մլն դեպք, մահացել է ավելի քան 436,8 հազար վարակակիր: