Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Ավստրալիայի իշխանությունները կոչ են արել Մյանմայի զինվորականներին՝ ազատ արձակել ձերբակալված պաշտոնյաներին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը անհանգստություն են հայտնել Մյանմայում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ զինվորականներին կոչ են արել՝ անհապաղ ազատ արձակել պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։

«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն եւ տագնապ է հայտնում այն բանի հետ կապված հաղորդագրությունների առնչությամբ, որ Բիրմայի զինվորականները ձերբակալել են քաղաքացիական կառավարության մի քանի առաջնորդների, ներառյալ պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին (…): Մենք կոչ ենք անում Բիրմայի զինվորական ղեկավարներին՝ ազատ արձակել կառավարության բոլոր պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության առաջնորդներին եւ հարգել Բիրմայի ժողովրդի կամքը, որն արտահայտել է նոյեմբերի 8-ի դեմոկրատական ընտրություններում»,-ասվում է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածվել է Պետդեպարտամենտի կողմից: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը նույնպես կոչ է արել ազատ արձակել ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Մենք հորդորում ենք զինվորականներին՝ հարգել իրավունքի գերակայությունը, վեճերը լուծել օրինական մեխանիզմների օգնությամբ եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիական առաջնորդներին եւ մյուս անձանց, որոնք անօրիկանորեն ձերբակալվել են»,-հայտարարել է Փեյնը: Նախարարը նշել է, որ Ավստրալիան աջակցում է Ազգային ժողովի խաղաղ գումարումը՝ 2020 թվականի նոյեմբերին անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքներին համապատասխան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները ձերբակալել են Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Մյանմայի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նաեւ հայտնի է դարձել, որ պետական հեղաշրջման արդյունքում ողջ պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուին, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: Զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս