
«Մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար». Կիմ Չեն Ուն

Հուլիսի 24-ից մինչեւ 27-ը Փհենյանում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության եւ քաղաքական կոմիսարների համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ է արել գործադրելու առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, հուլիսի 30-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«Ներկայումս թշնամական ուժերը սիստեմատիկորեն մեծացնում են իրենց հնարավորությունները ԿԺԴՀ-ին նախազգուշական հարված հասցնելու համար, ավելացնում են սպառազինությունները եւ ակտիվացնում բազմապիսի զորավարժություններ ագրեսիայի նպատակով: Մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար»,- սեմինարում ասել է Կիմ Չեն Ունն իր ելույթի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են բանակային բոլոր ստորաբաժանումների զորապետերը եւ քաղաքական կոմիսաները: Այնտեղ քննարկվել են բանակի համար կադրերի մարտավարական եւ քաղաքական պատրաստման, ինչպես նաեւ պաշտպանության բարձրացման հարցերը նոր սպառնալիքների աճի ֆոնին:
Փհենյանն ավանդաբար դատապարտում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զնված ուժերի համատեղ զորավարժությունները՝ դրանք համարելով ԿԺԴՀ ներխուժման փորձ: Վերջին տարիներին Սեուլը եւ Վաշինգտոնը չեղյալ են հայտարարել կամ կրճատել մի շարք զինավարժանքներ մասշտաբը համավարակի պատճառով եւ դիվանագիտական գործընթացի պահպանման համար, որը նպատակամված է Փհենյանին հաշտության երկխոսության ներգրավելու համար: Այս տարի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զինավարժանքերը պլանավորված են օգոստոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: