![](/banners/BeFunky-design.jpg)
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Sahakashvili.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այս աշնանը կժամանի Վրաստան, չնայած նրան, որ հայրենիքում գտնվում է հետախուզման մեջ:
«Վրաց ժողովուրդը ցանկանում է արժանապատիվ կյանք և աղքատության հաղթահարում: Ժողովուրդը հոգնել է ապրել ճահճի, հուսահատության մեջ, որտեղ միակ հեռանկարը, որ ներկայացվում է մարդկանց, դա երկրից վտարումն է: Այդ ընտրություններն ամեն դեպքում տեղի կունենան և ես կիրականացնեմ իմ պարտքը, որը ստանձնել եմ ժողովրդի և պատմության առաջ: Այս անգամ կժամանեմ Վրաստան՝ քաղաքացիական հանրաքվեից առաջ: Այս անգամ Իվանիշվիլին չի կարողանա տրորել վրաց ժողովրդին, նրա կառավարումն ավարտվել է»,- հայտարարել է Սահակաշվիլին «Ֆեյսբուք»-ի եթերում: