Բաժիններ՝

Իրաքի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Նեչիրվան Բարզանիի հետ

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում և Իրաքում քրիստոնյաների, մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև եկեղեցիների և վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:

Իրաքի հայոց թեմի առաջնորդը Բարզանիին մանրամասներ է ներկայացրել հայաշատ բնակչություն ունեցող Զահո կատարած իր այցի մասին: Վերջինս բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության և համակեցության մշակույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031