
Ուկրաինան հրշեջ ինքնաթիռով կօգնի Թուրքիային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների կապակցությամբ:
Նա մասնավորապես գրել է. «Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը կմեկնի Թուրքիա: Այս դժվարին պահին Ուկրաինայի ժողովուրդը կկանգնի Թուրքիայի ժողովրդի կողքին»: