Բաժիններ՝

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը չորրորդ տարին անընդմեջ մնում է Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդը: Նա դարձավ առաջիը, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը, հաղորդում է Forbes ամսագիրը։

«Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը Forbes 400 վարկանիշային աղյուսակում, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը։ Նա չորրորդ տարին անընդմեջ Ամերիկայի ամենահարուստ մարդն է՝ ապշեցուցիչ 428 միլիարդ դոլար կարողությամբ»,- գրում է հրատարակությունը։

Նշվում է, որ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է 128 միլիարդ դոլարով՝ էլեկտրական մեքենաների արտադրող Tesla-ի, ինչպես նաև SpaceX տիեզերական ընկերության և արհեստական ​​բանականության xAI ստարտափի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը. նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 101 միլիարդ դոլարով՝ հասնելով 276 միլիարդ դոլարի: Երրորդ տեղը զբաղեցրել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը գնահատվում է 253 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս