Բաժիններ՝

Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի

Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, Շվեդիայում օգտագործվել է պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը:

Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031