 
                        «Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկի ներկրումը ՌԴ
 
                                    «Ռոսսելխոզնադզորը» 34 ադրբեջանական ձեռնարկության և մեկ կոոպերատիվի թույլատրել է լոլիկ ներկրել Ռուսաստան: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 3-ից թույլատրում է լոլիկի ներկրումը Ռուսաստան 34 ադրբեջանական ձեռնարկությունից մեկ կոոպերատիվից: Որոշումը կայացվել է կարանտինային, բուսասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն:
Այդպիսով, ներկա պահին Ռուսաստան լոլիկ կարող է ներկրել 187 ադրբեջանական արտադրող ընկերություն:
2020 թվականի դեկտեմբերի 1-ից ի վեր գերատեսչությունը ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Ադրբեջանից Ռուսաստան լոլիկ և խնձոր արտահանող ընկերությունների նկատմամբ՝ պայմանավորված արտադրանքում կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        