Բաժիններ՝

Ջարեդ Քուշները կհեռանա քաղաքականությունից և ներդրումային ընկերություն կհիմնի

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները մտադիրն է հեռանալ քաղաքականությունից և առաջիկա ամիսների ընթացքում հիմնել սեփական ներդրումային ընկերությունը: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ հիմնադրվելիք կազմակերպությունը կոչվելու է Affinity Partners, գլխամասը լինելու է Մայամիում, ևս մեկ գրասենյակ բացվելու է Իսրայելում: Reuters-ի զրուցակիցները չեն նշել, թե ովքեր են լինելու հնարավոր ներդրողները:

Գործակալությունը հայտնել է նաև, որ վերջին վեց ամիսները Քուշներն անցկացրել է Մայամիում՝ գիրք գրելով Սպիտակ տանն իր աշխատանքային փորձառության մասին: Նշվում է, որ գիրքը կհրատարակվի 2022 թվականի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս