Բաժիններ՝

Եվրախորհրդարանի երկու խմբակցություններ նախատեսում են Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն նախաձեռնել

Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները սեպտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Politico-ն։

Նախաձեռնություններից մեկը պատրաստել է աջ և ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին միավորող «Հայրենասերները՝ Եվրոպայի համար» խումբը: Խմբակցությունում մասնավորապես դժգոհ են Միացյալ Նահանգների հետ ֆոն դեր Լյայենի կնքած առևտրային համաձայնագրից։

Քվեարկության առանձին հայտ են մտադիր ներկայացնել ձախերը, որոնց առևտրային հարցերից բացի մտահոգում է Գազայի հատվածում հակամարտության նկատմամբ Եվրահանձնաժողովի անգործությունը:

Politico-ն նշում է, որ ֆոն դեր Լյայենը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ուստի նրան անվստահություն հայտնելու հավանականությունը փոքր է։ Սակայն, կենտրոնամետ դաշինքները կարող են ֆոն դեր Լյայենից զիջումներ կորզելու հնարավորություն ստանալ, ինչպես դա արեցին անվստահության վերաբերյալ հուլիսին տեղի ունեցած վերջին քվեարկության ժամանակ։

Հուլիսին Եվրախորհրդարանում տեղի էր ունեցել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու քվեարկություն: Այն ժամանակ նախաձեռնությանն աջակցել էին 175 պատգամավորներ, դեմ էին արտահայտվել 360-ը, իսկ 18-ը ձեռնպահ էին մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930