
Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի

Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներից տուժել է առնվազն 211 պաղեստինցի: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը:
«Վիրավորների ընդհանուր թիվը, որոնց հետ մեր բրիգադները աշխատել են Նաբլուս նահանգի Բեյթ և Բեյթ-Դաջան բնակավայրերում, հասել է 211-ի», – ըստ տեղական «Սաութ Ալ-Աքսա» ռադիոկայանի՝ նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հրաձգային զենքի հետ միասին իսրայելցի ոստիկանները ակտիվորեն կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Ընդ որում, իսրայելցի ուժայինները խանգարել են Կարմիր մահիկի բժշկական բրիգադների աշխատանքին և կրակել են նրանց վրա ռետինե փամփուշտներով, ինչի հետևանքով մի քանի բժիշկ վնասվածքներ է ստացել: