
Բայդենը ԱՄՆ-ում բնակվող կուբացիների հետ կքննարկի Կուբայում տեղի ունեցած բողոքները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 30 կընդունի երկրում բնակվող կուբացիներին, որոնց հետ կքննարկի վերջին իրադարձությունները Կուբայոմ եւ դրանց ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքը: Այդ մասն ասված է պետության ղեկավարի՝ հուլիսի 29-ի երեկոյան տարածված գրաֆիկում:
«Նախագահը կընդունի ամերիկացի կուբացիների (ընկերակցության) ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի վերջերս Կուբայում տեղի ունեցած պատմական ցույցերը եւ վարչակազմի արձագանքը»,- նշված է տեքստում:
Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ: Մինչ այդ Սան Անտոնիո դե լոս Բանիոս քաղաքում, որը գտնվում է Հավանայից 24 կիլոմետր հարավ, սկսվել են զանգվածային ցույցեր: Երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը Կուբայական հեղափոխության պաշտպաններին կոչ է արել դուրս գալու փողոցներ՝ իշխանությունների դեմ սադրանքների կանխման համար:
Պաշտոնական տվյալներով՝ կառավարության շատ կողմնակիցներ վիրավորվել են ջարդարարների հետ ընդհարումների ժամանակ: Անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը Կուբայի իշխանությունները բարդել են ԱՄՆ-ի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: