![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/f610278c7d075b_610278c7d079e.jpg)
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել Վաշինգտոնում Էրդողանի դեմ բողոքող ցուցարաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին:
2019թ. սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Դատարանը հայցերն ընդունել էր: Ի պատասխան թուրքական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին:
2021թ. հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահներն կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը: