
Նագիևիը բողոքել է իր ցածր կենսաթոշակից, Պետդուման պատասխանել է

Պետությունը չի կարող բոլորին ապահովել 100 հազար ռուբլի կենսաթոշակով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, 2006 թվականի արագընթաց չմշկասահքի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Ժուրովան՝ ի պատասխան հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիևի, ով բողոքել էր իր ցածր կենսաթոշակից։ Խորհրդարանականի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Ավելի վաղ Նագիևը հայտարարել էր, որ նրան սպասվում է ամսական 20 հազար ռուբլի կենսաթոշակ։ Արտիստի խոսքով՝ նա նաև ունի 70 հազար դոլարի խնայողություններ:
Ժուրովայի խոսքով՝ կենսաթոշակները տարբեր են։ «Կան այնպիսիք, որոնցով դժվար է ապրել, և կան շատ պատշաճ կենսաթոշակներ։ Յուրաքանչյուր թոշակառու ցանկանում է ստանալ 100 հազար։ Պետությունը չի կարող դա ապահովել, քանի որ բյուջեն դրա համար բավարար չէ»,- ասել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ Նագիևը լավ է վաստակում և երկար ժամանակ պահանջարկ կունենա։ «Քիչ հավանական է, որ նա երբևէ ստիպված լինի ապրել իր թոշակով»,- հայտարարել է խորհրդարանականը։