
Հրապարակվել են ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ կազմը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: