Բաժիններ՝

Ալյասկայի ափերի մոտ 8,2 մագնիտուդով երկրաշարժը դարձել է ամենաուժգինը 1965 թվականից ի վեր

Հուլիսի 28-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժն ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ դարձել է ամենաուժգինը 1965 թվականից ի վեր: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոդելով սեյսմոլոգներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 1964 թվականի մարտին գրանցվել է 9,2 մագնիտուդով երկրաշարժ:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տարերքի հետեւանքով ամենամեծ վնասը հասցվել է Անքորիջ քաղաքին: Բացի դրանից, երկրաշարժն առաջացրել է ցունամի, որը մոլեգնել է Ալյասկայի ծոցում, ԱՄՆ-ի արեւմտյան ափին եւ Հավայան կղզիներում: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդել է Ալյասկայից ոչ հեռու երկրաշարժի մասին, որի մագնիտուդը կազմել է 8,2: Էպիկենտրոնը գտնվել է Անքորիջից, որտեղ բնակվում է 298 հազար մարդ, 789 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:

Օջախն ընկած է եղել 46,7 կիլոմետր խորության վրա: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել են շուրջ 28 հետցնցումներ: Երկրաշարժից հետո ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին:

Այս պահին սպառնալիքը չեղյալ է հայտարարվել Ալյասկայի թերակղզու, Ալեուտյան կղզիների ամամերձ շրջանների, Ալյասկայի հարավային ափի,ինչպես նաեւ Հավայան կղզիների եւ Գուամի համար: Վտանգավոր շրջանների բնակիչներին խորհուրդ չի տրվում հետ վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ տեղական իշխանությունները տարածքներն անվտանգ չհայտարարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս