Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում:
Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել:
Մավրիկիոսի իշխանությունները թույլ չեն տվել Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:
Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ:
Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում:
Շուրջ հազար չվերթ է չեղարկվել կամ այլ օդանավակայաններ ուղարկվել անբարենպաստ եղանակի պատճառով, որը հանգստյան օրերին հաստատվել էր Իսպանիայի Կանարյան կղզիներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետազոտման փորձագետների միջազգային խումբը, որը ժամանել էր Չինաստան, կատարված ուսումնասիրություններից հետո եկել է այն եզրակացության, որ տարիքային բոլոր կատեգորիաները ենթակա են այդ վիրուսին:
Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է:
Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ:
Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ բարեկամ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուսի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն:
Հյուսիսային Կորեայում 380 օտարերկրացի ուղարկվել է կարանտին, որպեսզի թույլ չտան Covid-19 «չինական» կորոնավիրուսի տարածումը:
Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում է բժշկական հսկողության տակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին:
ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը
Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացնել երկրի թագավորին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին հայտարարել է, որ Իտալիայի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա այնտեղ կորոնավիրուսի տարածման ֆոնին։
Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել է զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):
«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ յուրաքանչյուր հանդիպմանը քննարկում ենք ԼՂ հակամարտությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս դինամիկային:
Ամերիկյան USS Ross էսկադրային ականակիրն ուղարկվել է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար:
«Մեծ ակնկալիքներ ունենք այն փաստից, որ ՀՀ-ում կունենանք դեսպանատուն, որն առաջ կտանի մեր քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով Հայաստանում է՝ մասնակցելու համար այսօր ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան բացման արարողությանը:
Աֆղանստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը:
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն է։