Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հութիների օբյեկտներին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել հութիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է հութիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը:

Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սանայում գործել են Իսրայելի հարձակումներին հակազդող հակաօդային պաշտպանության համակարգերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը նաև հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգի Ալ-Հազմ շրջանում գտնվող կառավարական համալիրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930