
Մեծ Բրիտանիայի բեռնափոխադրումների համակարգողը հայտնել է Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին

Մեծ Բրիտանիայի Ծովային առեւտրական փոխադրումների համակարգման կազմակերպությունը հաղորդում է ստացել Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին: Համապատասխան տեղեկությունները զետեղված են համակարգողի կաքում։
Կայքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի ժամանակով մոտավորապես 22:00-ին Արաբական ծովում Դուքմ նավահանգստից մոտ 152 կիլմետր հեռավորության վրա: Ինչպես հետեւում է համակարգողի հաղորդագրությունից, պատահարը կապված չէ ծովահենության հետ: Նշվում է, որ կատարվում է միջադեպի հետաքնություն: Այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: