Բաժիններ՝

ՄԱԿ-ում զգուշացրել են Մյանմայից ամբողջ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկի մասին

Մյանման կարող է դառնալ այն պետությունը, որտեղից կորոնավիուսը կսկսի անվերահսկելիորեն տարածվել Հարավ – արեւելյան Ասիայի բոլոր երկրներում: Համապատասխան կանխատեսումը Մյանմայում մարդու իրավունքների հացերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը հայտնել է The Guardian թերթում հուլիսի 28-ին հրապարակված հարցազրույցում:

Փորձագետի խոսքով՝ այս պաին Մյանմայում կորոնավիրուսով վարակման դեպքերի եւ վարակի պատճաով մահացու վախճանների ստույգ թիվը հայտնի չէ: Լրագրողների եւ բժիշկների հետապնդւմը դժվարացնում էերկրում ճգնաժամի մասին հավաստի տեղեկատվության ստացումը: Ըստ որում Էնդրյուսը նշել է, որ ՄԱԿ-ում տեղեկացված են հիվանդացածների կտրուկ աճի մասին:

«Մենք գիտենք, որ դա կտրուկ բռնկում է: Դա (ախտահարվածների թվի) շատ կտրուկ, ահաբեկող արագ աճ է»,- նախազգուշացրել էնա:- «Մյանման դառնում է կորոնավիրուսի շատ վարակիչ՝ «դելտայի» եւ այլ չափազանց վտանգավոր եւ մահացու շտամների գերտարածող: Դա շատ եւ շատ վտանգավոր է շատ պատճառներով»:

Էնդրյուսն ընդգծել է, որ մյուս երկրների, այդ թվում հարեւան պետությունների կառավարությունները պետք է օպերատիվորեն ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ Մյանմայի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հետեւանքներից խուսափելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս