
Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագրի կնքումը

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին:
Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին ասել է, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող աշխատանքային խումբը քննարկել է այն հարցերը, որոնք կան ռուսաստանյան «Գազպրոմ էքսպորտ»-ի և թուրքական Botas-ի միջև:
«Խոսքը գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու մասին է», – ասել է Նովակը՝ չբացահայտելով համաձայնագրի մանրամասները: