Բաժիններ՝

Բուլղարիայում լողափին հայտնաբերվել է հրթիռի արձակման շարժիչ

Բուլղարիայի սևծովյան լողափերից մեկում հայտնաբերվել է հրթիռի հատված: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Զինամթերքը Սինեմորեց գյուղի մոտակայքում, ափից մոտ 50 մետր հեռավորության վրա, հայտնաբերել է փրկարարներից մեկը: Սեպտեմբերի 10-ի առավոտյան դեպքի վայր են ժամանել ոստիկանության և ռազմածովային ուժերի աշխատակիցներ։

«Զինծառայողները պարզել են, որ մետաղական առարկան հրթիռի արձակման շարժիչ է՝ 1.7 մետր երկարությամբ և 17 սանտիմետր տրամագծով, որը վտանգավոր չէ տեղափոխման համար»,- նշված է հաղորդագրությունում:

Առարկան տեղափոխվել է Բուրգասի ռազմածովային բազա՝ հետագա ոչնչացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930