
Արշակունյաց պողոտայում 29-ամյա վարորդը «Mazda 6»-ով բախվել է կայանված «Hyundai Elantra»-ին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Երևանի բնակիչ 29-ամյա Միշա Գ․-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Երևանի բնակիչ 34-ամյա Նորայր Է․-ի կողմից կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Mazda 6»-ի վարորդը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։