Բաժիններ՝

Միլիարդատերը զրկվել է վարորդական իրավունքից

Մեծ Բրիտանիայում 81-ամյա միլիարդատերը զրկվել է վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նախկին ֆինանսիստ Միշել դե Կարվալյոն կանոնները խախտել է հունվարին։ Ճանապարհային տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է նա վարում ժամում 80 կիլոմետր արագությամբ ճանապարհի այն հատվածում, որտեղ արագության սահմանափակումը ժամում 64 կիլոմետր է։

Սեպտեմբերին դե Կարվալյոն փորձել է բողոքարկել պատիժը դատարանում։ Նա ասել է, որ մեքենա վարելու արգելքն անհարմարություններ կպատճառի ոչ միայն իրեն, այլև իր տարեց հարևաններին, որոնց նա մեքենայով տանում է սուպերմարկետներ և եկեղեցի։

Իրավիճակը, ըստ նրա, բարդանում է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա չի կարող օգտվել սովորական տաքսիներից։

Դե Կարվալյոյի փաստարկները չեն համոզել դատավորին։ Նա միլիարդատիրոջը վեց ամսով զրկել է վարորդական իրավունքից, ինչն արագության գերազանցման համար նախատեսված ստանդարտ պատիժ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930