
Իսրայելի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրանին առնչվող հարցեր

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Իրանի հետ կապված հարցեր: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Իրանը ճնշում է իր սեփական քաղաքացիներին՝ միաժամանակ ձգտելով ստեղծել միջուկային զենք: (…) Իրանի իրադրությունը լուրջ թեմա է քննարկման համար»,- Հերցոգը լրագրողներին ասել է Բայդենի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Բայդենը մտադիր է «թույլ չտալ Իրանին՝ պոտենցիալի հասնելու միջուկային զենքի արտադրության համար»:
«Նախագահն առաջվա պես հավատում է, որ դիվանագիտությունը նման արդյունքի հասնելու լավագույն միջոցն է»,- հավելել է Քիրբին: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր չի համարում առաջիկայում վերադառնալ իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պայմանների պահպանմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: