Ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական խաղաղության հասնելու գործում․ ԱՄՆ պետդեպը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

«ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ իրադարձություն, որը «երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31