Միայն Պուտինը գիտի, արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում հասել ենք անդառնալիի կետին. Զատուլին
ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակված է նրա տելեգրամյան էջում։
«Երկրորդ օրն ապրում եմ տպավորությունների ներքո. մի ամբողջ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ»՝ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք, – գրում է նա,- Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։
Հակիրճ, ինչպես Հեմինգուեյի դեպքում, բայց առանց նրա ոճին բնորոշ պարզության: Ո՞ր արտահայտությունների: Ո՞ր ժամանակահատվածը համարել վերջինը: Եվ ինչպե՞ս ես կարողացա լոկ արտահայտություններով «վնաս հասցնել մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի խոսուն էին։ Թերթում կանայք ինձ մեղադրեցին այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը համարում եմ պատասխանատու Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության և Հայաստանի վարչապետին՝ դրա տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը վերահասցեավորելու համար (հետաքրքիր է, իսկ դա այդպե՞ս չէ։ ). Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որին պարոն Փաշինյանի խնամի են անվանում, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010 թվականին անցանկալի անձ է հայտարարել, վկայում է երկու երկրների ընդհանրության առաջ գալու մասին։
Ես նույնպես այդպես եմ կարծում։ Ընդհանրությունն առերևույթ է, «Կոզա Նոստրա»: «Իմ գործերն հրաշալի են, իմ խոսքեր՝ հիասքանչ», – իր մասին այսպես է գրել Դարեհը երեք լեզուներով՝ Բեհիստունյան արձանագրության մեջ Մ. թ. ա. 5-րդ դարում․.. Եթե «Հայաստան պետությունը՝ Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչի համար են ինձ պատժել՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել։
Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ իրենց «վերջին շրջանի» գործերն իրապես տանում են դեպի Հայաստանը Ռուսաստանից, իսկ եթե ստացվի, ապա ռուս ժողովուրդը հայ ժողովրդից բաժանելուն։ Հայաստանի իշխանությունների տարանջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից նրանք արդեն հասել են։ Միայն Պուտինը մեզ մոտ գիտի, թե արդյո՞ք մենք արդեն հասել ենք Հայաստանի իշխանության հետ հարաբերություններում անդառնալիության կետին։ Հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա կպարզի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում ազգությամբ հայ բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա թանկ արժե. Մի կարծեք, խնդրում եմ, որ ես, նեղացած եմ արգելքից, որ կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ ես չեմ փոխել վերաբերմունքը, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։
Պարտադիր չէ հայ լինել՝ Հայաստանն ու հայերին սիրելու համար։
Հ.Գ. Ընթերցեցի Ալեն Սիմոնյանի ճամարտակություններն իր, Մարգարիտա Սիմոնյանի, մանկուրտների և այլնի մասին։ Ափսոսում եմ, որ նա չի ամաչում»,- գրել է Զատուլինը։
Թարգմանությունը՝ «Փաստինֆոյի»