
Իրանի Շիրազ քաղաքի դամբարանում 20 մարդ է զոհվել իրականացված պայթյունի հետևանքով

Ահաբեկչական գրոհ է իրականացվել Շահ-Չերահ դամբարանում, որը գտնվում է Իրանի Շիրազ քաղաքում: Գրոհի հետեւանքով զոհվել է 20 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:
«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան եւ սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,-գրում է գործակալությունը:
Նշվում է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռեւս ազատության մեջ է:
Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: