Ռուսաստանը չի կարող անտեսել Արեւմուտքի ակտիվությունն Ասիայում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արեւմուտքի փորձերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Այդ կապակցությամբ ամերիկացիների կողմից ակտիվորեն խաղարկվում է ոչ միայն «հակաահաբեկչական», այլեւ «հումանիտար» քարտը: Ձգտելով հումանիտար իրադրության վատթարացումն օգտագործել թալիբների վրա ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները, չնայած ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ հենց աֆղանցիների կոչերին»,-հիշեցրել է նա:
«Հաշվի առնելով ողջ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արեւմուտքի շարունակվող փորձերը՝ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարարը: «Մենք Քաբուլին աջակցելու ենք երկրում իրադրության կայունացման եւ անվտանգության շահերի ապահովման գործում, այդ թվում հաշվի առնելով այն, որ աֆղանական գործոնը մնում է Կենտրոնական Ասիայում ահաբեկչական ակտիվության լուրջ պոտենցիալ աղբյուր»,-եզրափակել է Սիրոմոլոտովը: