Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է արագացնել B61-12 ջերմամիջուկային ռումբերի տեղակայումը Եվրոպայում. Politico

ԱՄՆ-ը որոշել է արագացնել արդիականացված B61-12 ջերմամիջուկային ռումբերի տեղակայումը Եվրոպայում: Այդ մասին գրում է Politico հրատարակությունը: «Պլանավորում են դրանք ՆԱՏՕ-ի եվրոպական բազաներ հասցնել արդեն դեկտեմբերին, ընդ որում՝ սկզբում պլանավորվել էր դա անել 2023 թվականի գարնանը»,-ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակները նշում են, որ Վաշինգտոնը որոշել է արդիականացնել հին սպառազինությունները Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին: Դրա հետ մեկտեղ Պենտագոնում հավաստիացնում են, որ տակտիկական սպառազինության նորացումը Եվրոպայում իբր «ոչ մի ձեւով կապված չէ Ուկրաինայի իրադարձությունների հետ»: B61 ավիառումբը սպառազինության կազմում է 1968 թվականից, այժմ տարածված են դրա 3,4,7 եւ 11 վերափոխված տարբերակները:

B61-12-ը պետք է փոխարինելու գա առաջին երեքին: Սեպտեմբերի վերջին ռուսաստանցիներին հղած ուղերձում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արեւսմուտքն անցել է հակառուսական հռետորաբանության բոլոր սահմանները եւ գործի է դրել միջուկային շանտաժը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների ներկայացուցիչները հայտարարում են Մոսկվայի դեմ զանգվածային խոցման զենք կիրառելու թույլատրելիության մասին, բայց նման հայտարարությունների հեղինակները պետք է հաշվի առնեն, որ «հողմերը կարող են շուռ գալ նրանց կողմը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս