Բաժիններ՝

Hyundai-ն սկսել է ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գործարան կառուցել 5,54 մլրդ դոլարով

Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաղորդել է, որ սկսել է ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգում էլեկտրամոբիլների թողարկման գործարան կառուցել: 5,54 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը թույլ կտա մոտավորապես 8,1 հազար աշխատատեղ ստեղծել առաջիկա հինգ տարում, ասվում է Hyundai-ի հաղորդագրության մեջ:

Արտադրական համալիրը կմիավորի ինչպես լայն շրջանակի Hyundai, Genesis եւ Kia էլեկտրամոբիլների թողարկման գործառնություններ, այնպես էլ էլեկտրամոբիլների ուժակուտակիչների թողարկման գործարան, նշում են ընկերությունում:

Էլեկտրամոբիլների առեւտրային արտադրությունը, ինչպես սպասվում է, կմեկնարկի 2025 թվականի առաջին կիսամյակին: Ձեռնարկությունը կկարողանա տարեկան թողարկել մինչեւ 300 հազար մեքենա: Ավելի վաղ Hyundai-ը խոստացել էր մինչեւ 2025 թվականը 7,4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ էլեկտրամոբիլների արտադրության, գոյություն ունեցող ձեռնարկությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների մշակման մեջ: 2022 թվականի սկզբից Hyundai-ի կապիտալացումը նվազել է 23 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս