
Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը

«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: