Վրացական գինին ողջ Եվրոպայում վաճառելու լիցենզիա են ստացել

Վրացական տարբեր տեսակի գինիներ արտադրող «Չելթի գինեգործություն» ընկերությունը Գերմանիայում հիմնել է ներմուծող ընկերություն՝ Georgian Wine Organization-ը, և ստացել իր գինին ամբողջ Եվրոպայում վաճառելու լիցենզիա, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է BM.ge-ն:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Անա Միրիանաշվիլին ասել է, որ ներմուծող ընկերության ստեղծումը մեծացրել է «Չելթի գինեգործություն» ընկերության վստահությունը, քանի որ սպառողի համար մեծ հարմարություն է արտադրողից ապրանք գնելը։

«Պատվերներ ենք ստանում ոչ միայն Գերմանիայից, այլև Հոլանդիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլն։ Քանի որ ինքներս ենք վաճառում մեր գինին, մեծացել է մեր հանդեպ վստահությունը, քանի որ հաճախորդի համար միշտ ավելի հարմար է ապրանքը գնել արտադրողից»,- ասել է Միրիանաշվիլին։

Միրիանաշվիլին նշել է, որ Եվրոպայում ընկերության հիմնումը մեծ ջանքերի և բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով է հնարավոր։

Հարկ է նշել, որ «Չելթի գինեգործություն» ընկերությունը տարեկան արտադրում է կես միլիոն շիշ 15 տեսակի գինի։

Տեսանյութեր

Լրահոս