
Լեհաստանի իշխանությունները չեղարկել են երկրում ռուսաստանցիների համար աշխատանքի տեղավորման դյուրացված ընթացակարգը

Լեհաստանի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Մառլենա Մալոնգը կարգադրություն Է ստորագրել, որը չեղարկում Է երկրում ռուսաստանցիների համար աշխատանքի տեղավորման դյուրացված ընթացակարգը: Այդ մասին նա հոկտեմբերի 28-ին հայտնել է Մամուլի լեհական գործակալությանը:
«Եթե ձեռնարկատերերը ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիներին աշխատանքի տեղավորել աշխատելու թույլտվության հիման վրա, ապա նրանք, առաջվա նման, արդեն չեն ազատվի աշխատանքի շուկայի թեստավորումից»,-պարզաբանել Է նախարարը:
Ավելի վաղ թույլտվություն ստացողները կարող Էին շարունակել աշխատել մինչեւ գործողության ժամկետը վերջանալը: Մալոնգի խոսքով՝ կառավարությունը նման քայլի Է գնացել Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով, ինչպես նաեւ «Ռուսաստանից միգրացիայի աճող ռիսկի» պատճառով:
Այժմ օտարերկրացիների աշխատանքի տեղավորման վերաբերյալ լեհական օրենսդրության մեջ դյուրացված ընթացակարգը գործելու Է միայն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի քաղաքացիների համար:
Այն հիմնված Է մանրամասն ստուգում անցկացնելու պահանջի բացակայության վրա, որը կապված Է առաջին հերթին լեհ գործազուրկների շրջանում աշխատողներ փնտրելու անհրաժեշտության հետ: Լեհաստանում առաջին կիսամյակի վերջում դյուրացված ընթացակարգի հիման վրա աշխատել են շուրջ 13 հազար ռուսաստանցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: