Բարոնուհի Քոքսը Լորդերի պալատի քննարկումների ժամանակ բարձրացրել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։

Քերոլայն Քոքսը նշել է․ «Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես եմ եղել Ադրբեջանի կողմից հայերին պատճառած ցավին՝ անպատժելիության մթնոլորտում, ներառյալ 2020 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր գերիներին ազատ արձակելու վերաբերյալ պարտավորությունների չկատարմանը: Չնայած Հայաստանը ազատ էր արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին, Ադրբեջանը վերջերս հաստատել է առնվազն 33 հայ գերիների, այդ թվում երեք քաղաքացիական անձանց պահելու մասին, իսկ մի քանի հարյուր հայեր դեռևս անհայտ կորած են, իսկ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ Հայաստանին դուրս բերել զոհվածների դիերը օկուպացված տարածքներից: Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որը ի ցույց էր դնում հայ բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և սպանությունները: Ի՞նչ նշանակալից նախաձեռնություններ են եղել կամ ձեռնարկվում Միացյալ Թագավորության կառավարության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

Լորդ Հուսեինը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախումները ընդգծում են այդ երկու երկրների միջև ԵՄ-ի գլխավորած խաղաղության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, այնուհետև արել հետևյալ հարցադրումները. «Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր հարցերի կայուն լուծմանը հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ խաղաղության համաձայնագիր: Ավելին՝ արդյո՞ք կարող եք վերահաստատել երկու երկրների միջև ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս