
Ստոլտենբերգն սպասում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն պաշտպանության ծախսերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն սպասում է, որ դաշինքի մասնակիցները 2023 թվականին կստանձնեն պաշտպանության ծախսերը մեծացնելու հստակ պարտավորություններ:
«Ես սպասում եմ, որ հաջորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կստանձնեն պաշտպանության բնագավառում ներդրումների մեծացման հստակ պարտավորություններ»,-Ստոլտենբերգն ասել Է Politico եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ դեռեւս չափազանց վաղ Է խոսել, թե հատկապես ինչ ձեւակերպումներ կհամաձայնեցնեն դաշինքի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: