
Որո՞նք են Թուրքիայի իշխանությունների ամենաձախողած ոլորտները

Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցումներ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով «Türkiye Siyaset Paneli» սոցհետազոտական ընկերությունը փորձել է պարզել, թե որոնք են եղել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ամենաձախողած ոլորտները վերջին տարիներին:
Հարցման մասնակիցների 58 տոկոսը նշել է տնտեսությունը, 13 տոկոսը՝ կրթությունը, 11.5 տոկոսը՝ արդարադատությունը, 6.6 տոկոսը՝ փախստականների հարցում իրականացրած քաղաքականությունը, 5.5 տոկոսը՝ արտաքինը քաղաքականությունը, 5.5 տոկոսը՝ առողջապահական քաղաքականությունը, 4.6 տոկոսը՝ երկրի կառավարումը, իսկ 3.4 տոկոսը՝ գյուղատնտեսության ոլորտը:
Հիշյալ հարցին չի պատասխանել քաղաքացիների 12.5 տոկոսը, իսկ 7.8 տոկոսի համոզմամբ՝ Էրդողանի վարչակազմը ձախողում չի ունեցել։